Իսպանական «Բետիսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն գրավել է Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների ուշադրությունը։
Այդ ակումբներից մեկն է «Թոթենհեմը», որի հետաքրքրության մասին հայտարարվել էր օրեր առաջ։ ։Լոնդոնյան ակումբին այդ պայքարում միացել են «Չելսին» և «Բորնմութը»: Երկու ակումբներն էլ կարող են առաջարկել 35 միլիոն եվրո, որից 30-ը ֆիքսված գումար է, իսկ եւս 5-ը կախված կլինի ֆուտբոլիստի հետագա ելույթներից։
Սպասվում է, որ այս գումարով «Բետիսը» կհամաձայնի վաճառել «սպիտակ-կանաչների» խաղում մեծ դեր ունեցող ֆուտբոլիստին, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն, Կարդոսոն կարող էր ավելի շատ խաղային ժամանակ ստանալ «Բորնմութում», քան «Չելսիում»՝ դուետ կազմելով իր հայրենակից Թայլեր Ադամսի հետ:
Այս մրցաշրջանում 24-ամյա հենակետային կիսապաշտպանը մասնակցել է Լա Լիգայի 23 հանդիպման, դարձել 2 գոլի, 1 գոլային փոխանցման և 5 դեղին քարտի հեղինակ։