«Բայերի» գործադիր տնօրենը՝ Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալի» մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին

Ֆերնանդո Կարրոն, ով զբաղեցնում է «Բայերի» գործադիր տնօրենի պաշտոնը, խոսել է Խաբի Ալոնսոյի մասին: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Ալոնսոյին նշանակել Կառլո Անչելոտտիի հետ բաժանվելու դեպքում։

«Անկեղծ ասած, ես կնախընտրեի, որ «Ռեալը» հարմարավետորեն հաղթեր «Արսենալին», իսկ մարզչի պաշտոնը ապահով լիներ: Ֆուտբոլում նորմալ է, որ խոսակցություններ ի հայտ գան 0-3 հաշվով պարտությունից հետո: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ «Ռեալը» հաղթի, որպեսզի խոսակցություններ չլինեն:

Մենք լավ հարաբերություններ ունենք Խաբիի հետ, և կարող ենք խոսել ամեն ինչի մասին»,- Կարոյի խոսքերը մեջբերում է German Sky-ը: