«Բարսելոնայի» մարզաշապիկին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում կլինի աշխարհահռչակ ռեպ արտիստի տարբերանշանը

Իսպանական Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա Բարսելոնա քաղաքի՝ «Մոնժուիկ» կոչվող օլիմպիական մարզադաշտում։

Հայտնի է դարձել, որ այդ խաղում կատալոնական ակումբի մարզաշապիկին պատկերված կլինի աշխարհահռչակ ռեպ արտիստ Տրևիս Սքոթի տարբերանշանը։

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյն» կկայանա  մայիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։