«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Ալեխանդրո Բալդեի վնասվածքի վերաբերյալ

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել թիմի ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեի վնասվածքի վերաբերյալ, որը նա ստացել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում (1-0)։

«Այսօր առավոտյան անցկացված թեստերը հաստատեցին, որ Բալդեն ունի ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածք։ Նրա վերադարձի ամսաթիվը կորոշվի՝ կախված նրանից, թե ինչպես է նա ապաքինվում»,- ասվում է «Բլաուգրանայի» հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում։

Այս մրցաշրջանում պաշտպանը «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։