«Բարսելոնայի» կիսապաշտպանը ծանր վնասվածքից հետո սկսել է մարզումները

«Բարսելոնայի» կիսապաշտպանը ծնկի ծանր վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին և վերականգնման փուլում է։ Այս մասին հայտնում է Sport-ը

Մարկ Բերնալը արդեն գտնվում է ծնկի ծանր վնասվածքից վերականգնման եզրափակիչ փուլում։ Կիսապաշտպանը վերսկսել է մարզումները խաղադաշտում, և նպատակը այն է, որ նա նախամրցաշրջանի պատրաստությունը սկսի ամբողջական ծավալով՝ մյուս խաղացողների հետ միասին։

Նշենք նաև, որ Բերնալն արդեն հասել է համաձայնության «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։