«Ատլետիկոն» որոշում է կայացրել Կոկեի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը կարող է երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպան Կոկեի հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է իր ավագին պահել առնվազն մինչև 2026 թվականի ամառը։

Հարկ է նշել, որ Կոկեն Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։ Նա հիմնական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։

Այս մրցաշրջանում Կոկեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կոկեի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է հունիսին։