Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունեց «Վեսթ Հեմին» և հաղթեց 2-1 հաշվով։
«Վեսթ Հեմի» դեմ խաղը Առնե Սլոտի համար 50-րդն էր «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Առաջին 50 խաղերում նրա գլխավորությամբ թիմը տարել է 36 հաղթանակ։ Սա ակումբի պատմության լավագույն արդյունքն է։ Քենի Դալգլիշը և Ջո Ֆագանը առաջին 50 հանդիպումներից 29 հաղթանակով հավասարվել են երկրորդ հորիզոնականին։
Քենի Դալգլիշը և Ջո Ֆագանը «Լիվերպուլի» միակ մարզիչներն են, ովքեր տիտղոս են նվաճել իրենց առաջին մրցաշրջաններում, և Սլոտը, ամենայն հավանականությամբ, կկրկնի այդ ցուցանիշը։