Անտոնիո Բլանկո․ «Կիլիանը ներողություն խնդրեց ինձնից, դա է գլխավորը»

Կիլիան Մբապպեն կարմիր քարտ ստացավ կիրակի օրը կայացած Լա լիգայի «Ալավեսի» դեմ խաղում Անտոնիո Բլանկոյի նկատմամբ խախտման համար:

Ալավեսի ֆուտբոլիստը մեկնաբանություն է տվել այս կապակցությամբ։

«Այո, դա բավականին կոշտ հարված էր, բայց դա տեղի է ունենում ֆուտբոլում: Կիլիանը ներողություն խնդրեց ինձնից, դա է գլխավորը: «Մենք չպետք է դա սրտին մոտ ընդունենք»,- Բլանկոյի խոսքերն է մեջբերում AS-ը: Հիշենք, որ «Ռեալը» սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Ալավեսին: Թիմերը կխաղան չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին։