«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Այս գոլային փոխանցումը Իսակի համար վեցերորդն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում։
Ըստ Squawka-ի՝ շվեդ հարձակվողը մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումների անձնական ռեկորդ է սահմանել։