«Ռեալի» մարզումներից մեկում կոնֆլիկտ է տեղի ունեցել թիմի աստղային ֆուտբոլիստների միջև

Մադրիդի «Ռեալի» վերջին մարզումներից մեկում կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև։

Գերմանացի կենտրոնական պաշտպանի և անգլիացի կիսապաշտպանի միջև բանավոր վիճաբանություն է տեղի ունեցել ուրբաթ օրը մարզման ժամանակ, հայտնում է լրագրող Էդու Ագիրեն։

Ըստ աղբյուրի՝ վեճը հարթվել է՝ խաղացողները սեղմել են միմյանց ձեռքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Արսենալի» դեմ։ Առաջին խաղն ավարտվել է «զինագործների» հաղթանակով՝ 3-0 հաշվով։