Տոնի Կրոս․ «Պայքարելու փոխարեն նրանք մտածում էին, չորրորդ գոլը բաց չթողնելու մասին»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում մադրիդյան թիմի՝ «Արսենալից» կրած պարտության մասին (0-3)։

«Երբ խաղի հաշիվը 0։2 էր, թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Իմ փորձով, երբ «Ռեալը» հետ է մնում, միշտ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ նրանք կարող են վերադառնալ, իսկ այս խաղում գոլ բաց թողնելուց հետո նման արձագանք չեմ տեսել։ Պայքարելու փոխարեն, թվում էր, թե նրանք մտածում էին. «Հուսով ենք, որ չորրորդը բաց չենք թողնի»։

Թիմը պետք է ամեն ինչ անի պատասխան խաղում։ Իսկ «Բեռնաբեուի» հանդիսատեսները կփորձեն օգնել։ Մենք պետք է անդադար սեղմենք խաղի սկզբից»,- ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքաստում։