Fastex Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի ԲԿՄԱ – «Նոա» հանդիպումն ավարտվեց 1-5 հաշվով։
Այդ հաղթանակը 17-րդ էր անընդմեջ Ռուի Մոտայի թիմի համար։
«Այոոոոոոո՛, մենք արեցինք դա։ Պատմական հաղթանակ։
ԲԿՄԱ-ի դեմ ՀՊԼ 26-րդ տուրի խաղում տարած հաղթանակը դարձավ մեր 17-րդ անընդմեջ հաղթանակը՝ ռեկորդային ցուցանիշ Հայաստանի առաջնությունների ողջ պատմության ընթացքում։
Շնորհակալ ենք, որ մեր հետ եք գերազանցության ճանապարհի սկզբում։ Մեր միասնական ուժերով դեռ շատ բարձունքներ ենք նվաճելու։
Առա՛ջ, Նոա, առա՛ջ։» – ասվում է ակումբի մամուլի ծառայության հարապարակման մեջ։