Սիմոնե Ինձագի. «Շատ ծանր մրցաշրջան է, բայց մենք կհարմարվենք»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ընթացիկ մրցաշրջանի թիմի օրացույցի մասին։

Շաբաթ օրը «ներաձուրիները» Ա Սերիայում հաղթեցին «Կալյարիին» (3-1)։ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը։ Ապրիլի 8-ին Մյունխենում կայացած առաջին խաղում միլանցիները հաղթել էին 2-1 հաշվով։

«Անցած մրցաշրջանում մենք ընդհանուր առմամբ 49 խաղ ենք անցկացրել։ Այժմ մինչև ապրիլ ունենք 48 խաղ։ Շատ բարդ մրցաշրջան է, բայց մենք հարմարվում ենք։ Բոլորն իրենց զոհաբերում են թիմի բարօրության համար»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։

«Ինտերը» 32 տուրից հետո գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով «Նապոլիին»։