Սերխիո Ագուերո․ «Մի համեմատեք նրան ոչ-մեկի հետ»

Արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Լամինե Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատության մասին։

«Եթե հիշենք Նեյմար-Սուարես-Մեսսի եռյակի ժամանակները, ապա Յամալը Լեոյի նման մեկն է այսօրվա «Բարսայի» համար։ Բայց դրանք համեմատելը տեղին չեմ համարում։ Մեսսիին չի կարելի համեմատել ոչ մեկի հետ։ Նա ի վիճակի է դրիբլինգի ենթարկել մրցակիցներին այդքան նեղ տարածություններում և այնքան արագ, ոչ ոք չի կարող դա անել»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Sport․es-ը։

Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին, Լամին Յամալի դեբյուտը կայացել է 2023 թվականին։