Ռուբեն Ամորիմն անդրադարձել է «Նյուքասլից» կրած ջախջախիչ պարտությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «Նյուքասլի» հետ խաղից հետո (1-4) պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

«Սխալները շատ են: Երկրորդ խաղակեսում «Նյուքասլն» ավելի ուժեղ էր: Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք, ինչը դժվարեցրեց դրական արդյունքի հույս ունենալը:

Այսքանը: Դժվար է առանձնացնել որևէ խնդիր: Միշտ դժվար է խաղալ այնպիսի բարձրակարգ թիմերի դեմ, ինչպիսին «Նյուքասլն» է, և նման սխալներով խնդիրն ավելի անհնար է դառնում: Դուք տեսնում եք, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ», – ասել է Ռուբեն Ամորիմը։