Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը կարծում է, որ 26-ամյա արգենտինացին թիմին համապատասխանում է իր որակներից ելնելով։ «Լոս Բլանկոները» այժմ ուսումնասիրում են ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի իրագործելիությունը։
Մաքալիստերը նախկինում խոստովանել էր, որ կցանկանար մի օր խաղալ Լա Լիգայում։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։