Պեպ Գվարդիոլան գոհ է «Մանչեսթեր Սիթիի» դիրքից Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է առաջնությունում իր թիմի դիրքից՝ հաշվի առնելով, թե ինչպես է ընթանում մրցաշրջանը։

«Այսպիսի մրցաշրջանով մյուս թիմերը Պրեմիեր Լիգայի 10-րդ կամ 12-րդ տեղում կլինեին։ Ես դա երաշխավորում եմ ձեզ։ Հաշվի առնելով անհավանական իրավիճակները, հատկապես վնասվածքները, մենք պետք է շատ ավելի ցածր գոտում լինեինք։ Այո, ամեն ինչ կատարյալ չէ, բայց մենք հնարավորություն ունենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք բերել հաջորդ մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝