«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք կիսապաշտպան Ռոդրին կարող է խաղալ այս մրցաշրջանում։
«Կխաղա՞ Ռոդրին այս մրցաշրջանում։ Նա դրական է, բայց ես չգիտեմ, ճիշտն ասած։ Ես միշտ հավատացել եմ, որ երկարատև վնասվածքներով իրավիճակներում անհրաժեշտ է պահպանել ժամանակային շրջանակներ, որոնք հաշվի են առնում մարմնի առանձնահատկությունները։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Հաճելի է Ռոդրիին այստեղ՝ հանդերձարանում։
Նա այլևս դեռահաս չէ, և նրա համար կարևոր է լավանալը։ Վաղաժամ խաղադաշտ վերադառնալը և դրանով իսկ ի վերջո հետքայլ անելը խելացի չէ։ Նա իրեն հիանալի է զգում։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել և այդ ժամանակվանից վերականգնվում է։