Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը պաշտոնական առաջարկ է արել ձեռք բերել ֆրանսիական «Բորդո» ակումբը, որը 2024 թվականի ամռանը ֆինանսական խնդիրների պատճառով նահանջել է Ֆրանսիայի առաջնության չորրորդ դիվիզիոն։
Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Équipe -ը։
Աղբյուրի համաձայն՝ Կանը 30 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում կվճարի ակումբի գնման համար։ Նշվում է, որ, չնայած անհրաժեշտ գումարի առկայությանը, գործարքը դեռ չի ավարտվել։
Կանը նաև հայտնել է, որ մտադիր է առաջիկա տարիներին ֆրանսիական ակումբը վերադարձնել Լիգա 1։
Հիշեցնենք, որ Օլիվեր Կանը «Բավարիայում» որպես ֆուտբոլիստ անցկացրել է 14 տարի՝ մասնակցելով 632 հանդիպման, որոնցում բաց է թողել 592 գոլ և անառիկ պահել դարպասը 247 անգամ։ 2021-ից 2023 թվականներին Կանը եղել է Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ։ Նրա գլխավորությամբ բավարացիները երկու անգամ հաղթեցին Բունդեսլիգայում, երկու անգամ դուրս մնացին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչից, ինչպես նաև նվաճեցին Գերմանիայի Սուպերգավաթը։