Ալեքսանդր Զինչենկոն մոտ է Բունդեսլիգա տեղափոխվելուն

Ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալից» հեռանալուն։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում կարիերան շարունակելու հնարավորություն ունի։ Ալեքսանդրի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։

Գերմանական թոփ-ակումբը նախատեսում է ուկրաինացու հետ պայմանագիր կնքել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Զինչենկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։