«Նյուքասլը» պատմական նվաճման է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում

«Նյուքասլը» երկու անգամ մեկ խաղաշրջանում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ գրեթե 100 տարվա մեջ առաջին անգամ

Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ Էդի Հաուի թիմի։ Առաջին տուրի արտագնա խաղում «Նյուքասլը» հաղթել է 2-0 հաշվով։

«Նյուքասլը» 94 տարվա մեջ առաջին անգամ կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ կրկնակկի հաղթանակը՝ 1930/31 մրցաշրջանում հաղթելով 7-4 և 4-3 հաշվով:

և 55 տարվա մեջ առաջին անգամ երեք անընդմեջ հաղթանակ տարավ «կարմիր սատանաների» դեմ առաջնությունում։

«Կաչաղակները» հաղթել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իրենց վերջին վեց հանդիպումներից հինգում՝ ավելի շատ, քան նախորդ 41 հանդիպումներում միասին վերցրած: