«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածքից հետո հիմնական կազմ է վերադարձել։ Այս մասին հայտնում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» կարող են փրկել իրենց կիսապաշտպանին Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման համար։ 26-ամյա Օլմոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին, այս օրը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։