«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ըստ ինսայդեր Նիկոլո Շկիրաի՝ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի դեկտեմբերը։
37-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից, նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերին։
37-ամյա Մեսսին MLS-ի ընթացիկ մրցաշրջանում չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։