Միկել Արտետա․ «Նա լավագույն մարզավիճակում չէր»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի պաշտպան Բեն Ուայթի մարզավիճակի մասին, ով չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ հանդիպմանը։

«Նա լավագույն մարզավիճակում չէր, որ մենք նրան ընտրեինք։ Սպասենք մի քանի օր և տեսնենք», – մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Ուայթը 36 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

32 տուրից հետո լոնդոնցիները 63 միավորով երկրորդն են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ 10 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»։