Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Չերկին կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հնարավոր գործարքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Բացի «կարմիր սատանաներից», Ռայանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»։
2024/2025 մրցաշրջանում Չերկին իր ներկայիս ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է տասը գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։