Կիլիան Մբապպեն ներողություն է խնդրել «Ալավեսի» կիսապաշտպանից

Մադրիդի «Ռեալը» կիրակի օրը արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է «Ալավեսին»:

Առաջին խաղակեսի վերջնամասում ուղիղ կարմիր քարտ ստացավ հարձակվող Կիլիան Մբապպեն։ Աստղային ֆուտբոլիստը կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել Անտոնիո Բլանկոյի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Marca-ն, խաղից հետո Մբապպեն գտել է Բլանկոյին, որպեսզի ներողություն խնդրի նրանից և հետաքրքրվել նրա առողջությամբ։

Հարկ է նշել, որ կիսապաշտպանն այդ պահին վնասվածք չի ստացել. նա փոխարինվել է միայն երկրորդ խաղակեսի վերջում։ Աղբյուրը գրում է նաեւ, որ Մբապպեն ներողություն է խնդրել թիմակիցներից։

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։