Կոբի Մայնուն՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է ուսումնասիրում թիմի կազմը ուժեղացնելու համար։

Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուի ծառայություններով։

TodoFichajes պորտալի տվյալներով՝ Մադրիդի «Ռեալը» կարող է վերադառնալ ֆուտբոլիստի թեկնածությունը, եթե ակումբը չկարողանա ավարտին հասցնել «Ռեալ-Սոսյեդադից» Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։