Կևին Դե Բրույնեն հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան անգլիական ակումբից հեռանալուց հետո։

Ապրիլին ֆուտբոլիստը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Քաղաքայիններից»։

«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու հաջորդը, բայց ես ուզում եմ շարունակել խաղալ, այնպես որ մենք կտեսնենք, թե որտեղ կհայտնվեմ։ Իմ ընտանիքը 10 տարի է, ինչ ապրում է Մանչեսթերում, ուստի դա նորություն կլինի նրանց համար։ Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ դրանից»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։

Այս մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։