Ջոն Թերի. «2004/05 թվականներին «Չելսին» ավելի ուժեղ էր, քան անպարտելի «Արսենալը»»

«Չելսին» 20 տարի առաջ Ժոզե Մոուրինյոյի դեբյուտային մրցաշրջանում վստահորեն նվաճեց Անգլիայի չեմպիոնությունը։ Լոնդոնյան թիմի նախկին կիսապաշտպան Ջոն Թերին կարծում է, որ «Չելսին» ավելի ուժեղ էր, քան անպարտելի «Արսենալը»։

«Չեմ կարծում, որ կարելի է համեմատել «Չելսին» 2004/05թթ.-ին և «Արսենալին»։ Կարծում եմ, որ մենք ավելի լավն էինք։ Մենք միայն մեկ խաղում պարտվեցինք, որը չպետք է պարտվեինք՝ «Մանչեսթեր Սիթին»։ Անպարտելի «Արսենալը» 12 ոչ-ոքի գրանցեց»,- Թերիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

2004/05 մրցաշրջանի 38 հանդիպումներում «Չելսին» հաղթել է 29 անգամ, 8 անգամ ոչ-ոքի խաղացել և 1 անգամ պարտվել։ Անցած մրցաշրջանում «Արսենալը» 38 խաղում տոնել է 26 հաղթանակ և 12 ոչ-ոքի։