Խոակին Կապառոսը նշանակվել է «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշանակվել է «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ավելի վաղ «Սևիլիան» հայտարարել էր գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմիենտայի հրաժարականի մասին։ Իսպանացին թիմը գլխավորել է 2024 թվականի ամառվանից և պայմանագիրը գործում էր 2027 թվականի հունիսի վերջը։

«Սևիլիան» Իսպանիայի առաջնությունում չորս անընդմեջ պարտություն է կրել՝ «Վալենսիայից», «Ատլետիկոյից», «Բետիսից» և «Ատլետիկից»:

Թիմը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: