Հայտնի է, թե երբ «Լիվերպուլը» կարող է պաշտոնապես դառնալ Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի չեմպիոն հաջորդ կիրակի՝ ապրիլի 20-ին, եթե հաղթի «Վեսթ Հեմին» առաջնության 32-րդ տուրում (ապրիլի 13) և «Լեսթերին» Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում (ապրիլի 20)։ Այս դեպքում երկրորդ տեղում ընթացող «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում (ապրիլի 20) պետք է պարտվի «Իպսվիչին»։ Այդ դեպքում մերսիսայդցիները կհաստակեն 79 միավոր, և եթե նույնիսկ «զինագործները» հաղթեն իրենց մնացած բոլոր հինգ խաղերում, ապա կարող են վաստակել առավելագույնը 78 միավոր։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝