Հայտնի է՝ թե քանի խաղով կարող է որակազրկվել Կիլիան Մբապպեն

Հարձակվող Կիլիան Մբապպեն կարմիր քարտ է ստացել Մադրիդի «Ռեալի»՝ «Ալավեսի» դեմ կիրակի կայացած խաղում (մադրիդյան թիմը արտագնա խաղում հաղթել է 1-0 հաշվով)։

Սկզբում մրցավարը զգուշացում է արել ֆրանսիացուն, սակայն VAR-ի միջամտությունից հետո պատիժը խստացվել է։ Տեղեկություններ կային, որ Մբապpեն կարող է պատժվել երկարաժամկետ որակազրկմամբ նման կոպիտ խախտման համար, իսկ հետո ֆրանսիացին բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Բարսելոնայի» դեմ:

Ամենայն հավանականությամբ, բանը դրան չի հասնի։ Marca-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցակցի խաղացողը վնասվածք չի ստացել, և որ Մբապպեն պայքարում էր գնդակի համար։ Սրանք մեղմացնող գործոններ են։

Ամենայն հավանականությամբ, որակազրկումը կլինի մեկից երեք խաղով։ Իսպանական այլ աղբյուրներ կարծում են, որ Մբապպեն որակազրկվի Լա լիգայի հաջորդ երկու հանդիպումներով: Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Ռեալ»-«Բարսելոնա» կկայանա ապրիլի 26-ին