Ինիգո Մարտինես. «Միշտ չէ, որ հնարավոր է հաղթել հինգ գնդակի տարբերությամբ»

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը մեկնաբանել է Լա Լիգայի 31-րդ տուրում «Լեգանեսի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։

«Տանը մենք շատ շանսեր ունեինք հաղթելու, բայց դիպուկ չէինք։ Այսօր գիտեինք, թե ինչի մեջ ենք մտնում։ Նրանք պատասխանատվություն են վերցնում և պայքարում մինչև վերջ։ Միշտ չէ, որ հնարավոր է հաղթել հինգ գնդակի տարբերությամբ։ Կարողանալ կանգնել և հաղթել այս խաղում, մեզ համար շատ բան է նշանակում։

Հաղթելը հեշտ չէ, իսկ այս եզրափակիչ փուլում՝ առավել ևս։ Մենք պետք է շարունակենք անել առավելագույնը։ Կլինեն ավելի լավ օրեր և ավելի վատ օրեր։ Հաստատակամության և տառապանքի շնորհիվ մենք արժանի էինք այս երեք շատ կարևոր միավորներին», – ասել է Մարտինեսը DAZN-ին։

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ամրապնդեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը (70 միավոր), իսկ «Լեգանեսը» 19-րդ տեղում է (28 միավոր)։