Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Ալեխանդրո Բալդեի վնասվածքին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեի վնասվածքի մասին։

Բալդեն վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Լա Լիգայի 31-րդ տուրի «Լեգանեսի» հետ հանդիպումը (1-0) և փոխարինվել է 41-րդ րոպեին։

«Ալեխանդրո Բալդեն իրեն այնքան էլ լավ չի զգում։ Մենք վաղը կտեսնենք, թե ինչ ցույց կտան թեստերը», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 43 հանդիպման, դարձել 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։