«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն վնասվածք է ստացել «Լեգանեսի» դեմ խաղում (1-0)։ Հանս-Դիտեր Ֆլիկը ստիպված եղավ փոխարինել 21-ամյա ֆուտբոլիստին առաջին խաղակեսի վերջում։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Բալդեն վնասել է ազդրի մկանը և բաց կթողնի առնվազն երեք շաբաթ։ Կիրակի օրը կլինեն հետագա բուժզննում, սակայն թիմի հանդերձարանում շատ հոռետեսական են տրամադրված ու ոչ մի դրական նորություն չեն սպասում։
Երեքշաբթի օրը «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։