Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի հետ։ Ռոնալդուն և Ֆերնանդեշը թիմակիցներ են Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Այս մասին հայտնում է Gol Digital-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» չեն ցանկանում վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, սակայն նրա համար սահմանել են 90 միլիոն եվրո գին։ Ընդգծվում է, որ Ֆերնանդեշն ունի անհրաժեշտ որակներ՝ Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ «Ռեալում» խաղալու համար։
Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։