«Չելսին» պատրաստվում է այս ամառ առաջարկ անել «Քրիստալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհիի տրանսֆերի համար։
Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են 60 միլիոն եվրո վճարել անգլիացի ֆուտբոլիստի համար, ինչպես նաև գործարքի մեջ ներառել իրենց ֆուտբոլիստներից մեկին։ Միևնույն ժամանակ, «Քրիստալ Փելասը» ցանկանում է ստանալ 80 միլիոն եվրո Գուեհիի հնարավոր վաճառքից։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։