Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (0-3), փորձել է թիմի ֆուտբոլիստներին փոխանցել Իսպանիայի առաջնությունում խաղերի կարևորությունը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Անչելոտտիի աշխատանքը վերջին երկու օրերին մարզումների ժամանակ կենտրոնացած է եղել թիմին փոխանցելու վրա, որ Լա Լիգայի 31-րդ տուրում «Ալավեսի» հետ հանդիպումը մեկնարկային կետ է Չեմպիոնների Լիգայում «զինագործների» դեմ հնարավոր վերադարձի համար։
Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 63 միավորով երկրորդ տեղում է։ Թիմը յոթ միավորով է հետ մնում առաջատար «Բարսելոնայից»։