Կառլո Անչելոտտին խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Ես չպետք է խոսեմ իմ ապագայի մասին, քանի որ պայմանագիրը բավականին պարզ է։ Ինչ էլ որ լինի, այն կքննարկվի մրցաշրջանի վերջում։ Ակումբը միշտ աջակցում է ինձ, հատկապես դժվար պահերին», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացվել Մադրիդի «Ռեալից»։

Անչելոտտին «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։