«Բայերում» վստահում են Խաբի Ալոնսոյին

Տեղեկություններ կան, որ Խաբի Ալոնսոն ամռանը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը՝ Մադրիդում փոխարինելով Կառլո Անչելոտտիին։

Սակայն, ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, լևերկուզենյան ակումբը վստահ է, որ Ալոնսոն կմնա հաջորդ մրցաշրջանում։ Խաբի Ալոնսոյի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Նշվում է, որ «Բայերը» վստահ է նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին թիմում պահելու հարցում։ «Բայերը» երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: «Դեղագործները» Բավարիայից հետ են մնում վեց միավորով։