«Բայերի» ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ, որի ընթացքում հայտնել են «Քաղաքայինների» դարպասապահ Ստեֆան Օրտեգայի և կիսապաշտպան Ջեյմս Մաքաթիի նկատմամբ հետաքրքրության մասին։
Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն իր հերթին հետաքրքրություն է ցուցաբերել «դեղագործների» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի նկատմամբ։ Գերմանիայի գործող չեմպիոնները 21-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 100 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Սիթին» Վիրցին տեսնում է որպես 33-ամյա Կևին Դե Բրույնեի փոխարինող, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ «Քաղաքայինները» պատրաստ են վաճառել Օրտեգային և ՄակԱթիին, ովքեր թիմում շատ խաղաժամանակ չեն ստանում, եթե նրանց համար պատշաճ առաջարկներ ստանան։
Այս մրցաշրջանում ՄակԱթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ խաղադաշտում անցկացնելով 811 րոպե։ Օրտեգան մասնակցել է 17 խաղի՝ ընդհանուր 1459 րոպե։