«Բարսելոնան» նոր դարպասապահ է ցանկանում գնել

«Ռեալ-Սոսյեդադի» դարպասապահ Ալեքս Ռեմիրոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Կատալոնական գրանդը դիտարկում է 30-ամյա դարպասապահին առաջիկա տրանսֆերային պատուհանում ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն։

Դարպասապահի պայմանագիրը ներառում է 70 միլիոն եվրո ազատման կետ, սակայն խաղացողը կարող է հասանելի լինել զգալիորեն ցածր գնով։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալեքս Ռեմիրոն անցկացրած 30 խաղում 33 գոլ է բաց թողել։ Դարպասապահն ընդհանուր առմամբ երկու հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտից ի վեր՝ 2024 թվականի մարտից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։