«Բարսելոնան» իր ամենաերկար անպարտելի շարքն է գրանցել վերջին յոթ տարվա ընթացքում։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ թիմն անպարտելի է 2025 թվականին՝ 20 հաղթանակ և չորս ոչ-ոքի։
Նախօրեին կատալոնացիները Լա Լիգայի 31-րդ տուրում 1-0 հաշվով հաղթել էին «Լեգանեսին»։
«Բլաուգրանան» այդքան հաջող ընթացք չէր ունեցել 2017/18 մրցաշրջանից ի վեր, երբ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ ակումբը 23 հաղթանակ տարավ և 6 անգամ ոչ-ոքի խաղաց։