Մադրիդի «Ռեալի» վինգեր Արդա Գյուլերը, դժգոհ լինելով «Լոս Բլանկոսում» ստացած խաղաժամանակից, կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ թուրք ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը «զինագործների» վրա կարող է արժենալ 30-40 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ընդգծվում է, որ Գյուլերը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գյուլերը «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ասել է, որ կհեռանա ակումբից, եթե հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչը մնա Կառլո Անչելոտտին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 1170 րոպե։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։