Վոյցեխ Շչեսնին առողջական խնդիրներ է ունեցել

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին որովայնի շրջանում սուր ցավ է զգացել «Բորուսիայի» հետ խաղից հետո (4-0): Այս մասին հայտնում է Barca Universal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները սկզբում ենթադրել են, որ դարպասապահը կույրաղիքի բորբոքում ունի, սակայն պարզվել է, որ Շչեսնին երիկամների քար ունի։ Հաղորդվում է, որ Վոյցեխը դրանցից ազատվել է առանց վիրահատության:

Ընթացիկ մրցաշրջանում Շչեսնին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 18 գոլ և 11 խաղում անառիկ պահելով դարպասը։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալների համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1 միլիոն եվրո: