Տիջանի Ռեյնդերսը հայտնվել է երկու գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը գրավել է երկու մեծ ակումբների՝ «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, 26-ամյա հոլանդացին մտադիր չէ այս ամառ հեռանալ ռոսոներիներից։ Նշենք, որ գարնան սկզբին Ռեյնդերսը երկարաձգել էր պայմանագիրը «Միլանի» հետ մինչեւ 2030 թվականի կեսերը։

Ընդհանուր առմամբ, Տիջանի Ռեյնդերսը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 95 պաշտոնական հանդիպում, դառնալով՝ 17 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։