Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ կարող են լքել ակումբը

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին մի քանի ֆուտբոլիստներ կարող են լքել Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուկաս Վասկեսի անունն այդ ցուցակում առաջինն է։ Ֆուտբոլիստը թիմում տեղ չի ունենա «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հավանական տեղափոխությունից հետո։

Բացի այդ, «արքայական» ակումբից կարող են հեռանալ պաշտպան Դավիդ Ալաբան և կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Մադրիդցիները կասկածներ ունեն ավստրիացու հետ կապված, իսկ խորվաթ կիսապաշտպանը կարող է հեռանալ պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «սերուցքայինները» 63 միավորով երկրորդ տեղում են։