Հայտնի է Մայք Մանյանի վնասվածքի լրջությունը

«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը չի կարողացել ավարտել Ա Սերիայի 32-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը, որը ավարտվել է միլանյան թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։

Ֆրանսիացի դարպասապահը պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից պաշտպան Ալեքս Խիմենեսի հետ բախումից հետո։

Ըստ Milan Reports-ի՝ Մանյանը գլխի վնասվածք է ստացել։ Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ դարպասապահը լուրջ վնասվածքներ չունի։ Առաջիկա օրերը նա կանցկացնի հիվանդանոցում։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝