Եվրոպական գրանդը Լամին Յամալի տրանսֆերի համար «Բարսելոնային» առաջարկել է 275 միլիոն եվրո

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին» և «բլաուգրանային» տրանսֆերի համար առաջարկել է 275 միլիոն եվրո։

Նշենք, որ տեղափոխության դեպքում Յամալի տրանսֆերը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։