Կիլիան Մբապպեի և ՊՍԺ-ի միջև կոնֆլիկտը շարունակվում է։ Ֆրանսիացին նածկին ակումբից պահանջում է 55 միլիոն եվրո աշխատավարձի և բոնուսների տեսքով։
Ակումբը հրաժարվում է կատարել վճարումը՝ պնդելով, որ Մբապպեն խոստացել էր չհեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, սակայն, ի վերջո, հենց այդպես էլ վարվել է։
Ֆուտբոլիստի շահերը ներկայացնող փաստաբանը մի շարք հայտարարություններ է արել այս հարցով։ Նրա խոսքով՝ ՊՍԺ-ն այս պահին էլ վճարելու մտադրություն չունի։
Փաստաբանը նշել է, որ իրենք կփորձեն հարցը բարձրացնել Ֆրանսիայի սպորտի նախարարության մակարդակով։ Բացի այդ, պատրաստվում են բողոք ներկայացնել նաև ՈւԵՖԱ։
Նա չի բացառել նաև, որ իրավիճակն այնքան կարող է սրվել, որ նույնիսկ փարիզյան գրանդը զրկվի եվրագավաթներին մասնակցության համար անհրաժեշտ լիցենզիայից։